Զանգվածային զբոսաշրջության առումով Հայաստանը մնում է համեմատաբար չուսումնասիրված, այժմ այցելելու ճիշտ ժամանակն է։ Դրա մասին գրում է Lonely Planet հեղինակավոր հրատարակությունը։
Պարբերականը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս Դիլիջանում շրջելիս այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Գեղարդի, Հաղպատի և Սանահինի վանքերը, 2000-ամյա Գառնու տաճարը, ինչպես նաև գեղեցիկ վերականգնված Հաղարծին վանքը:
«Համտեսեք ավանդական ուտեստներ՝ տոլմա, ղափամա, լավաշ և խորոված»,- գրում է պարբերականը։
«Հայաստանում ապրելը հաճելի է նրա կենսունակ մշակույթի և ցնցող բնապատկերների շնորհիվ: Այնտեղ գնալու դեպքում անուշ արեք համեղ տոլման, ուսումնասիրեք հնագույն վանքերն ու վայելեք Երևանի զվարճալի և անվտանգ գիշերային կյանքը»,- նշել է ջազ երգչուհի Սիմելա Նամավարը:




























