Էգեյան ծովի ափին գտնվող Իզմիր քաղաքի բնակիչ Օզքան Այդիքը բանկին է վերադարձրել 23 միլիոն լիրա (6,7 միլիոն դոլար), որն անհայտ պատճառներով հայտնվել էր իր հաշվում: Այս մասին հայտնում է Yeni Safak թերթը։

Ըստ հրապարակման՝ հավաքարար աշխատող Աիդիքը հայտնաբերել է իրեն չպատկանող այս գումարը՝ մուտք գործելով հեռախոսի բջջային հավելված՝ կոմունալ վճարումները կատարելու համար։

«Հայտնաբերված գումարի մասին ոչ մեկին չեմ ասել, մինչև չգնացի բանկ և չվերադարձրի գումարը։ Ինչպես են այս գումարները հայտնվել իմ հաշվին և որտեղից են դրանք հայտնվել, ես չգիտեմ, ինձ համար այդ ամենը կասկածելի է, ես կգնամ ոստիկանություն և մանրամասներ կհայտնեմ», - ասել է նա պարբերականին: