Հրդեհ է տեղի ունեցել BAE Systems կորպորացիայի Բարոու-ին-Ֆերնես նավաշինարանում (Անգլիա, Կամբրիա կոմսություն), որտեղ  նոր սերնդի ատոմային սուզանավեր են արտադրում։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը։

Ոստիկանության տեղեկացմամբ՝ «միջուկային վարակման վտանգ չկա»։  Ոստիկանների տվյալներով՝ երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Զոհերի մասին չի տեղեկացվում։