2024 թվականին Չինաստանն ունի աշխարհի ամենամեծ բանակը, հայտնում է Statista-ն։

Չինական բանակում կա մոտ երկու միլիոն զինվորական։

Մեծությամբ երկրորդ բանակը Հնդկաստանինն է, որի զինված ուժերում 1 միլիոն 460 հազար զինվորական կա։

Երրորդ հորիզոնականում Միացյալ Նահագներն է (1 միլիոն 328 հազար զինվորական):

Չորրորդ և հինգերորդ հորիզոնականները կիսում են Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան (յուրաքանչյուրն ունի 1 միլիոն 320 հազար զինվորական):

Ուկրաինան զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը (900 հազար զինվորական):

Ութերորդ  հորիզոնականում Իրանի Իսլամական Հանրապետությունն է (610 հազար զինվորական):