14 մարդ է զոհվել Սերբիայի երկրորդ ամենաբնակեցված քաղաքի՝ Նովի Սադի երկաթուղային կայարանի բետոնե ծածկի փլուզման հետևանքով, հայտնում է Tanjug-ը։
Հովանոցը փլվել է տեղական ժամանակով կեսօրին մոտ կայարանից դուրս նստարաններին սպասող մարդկանց վրա, հայտնում է BBC-ն։
Կայարանի շենքը վերակառուցվել է 2021 թվականին, և այս տարի կրկին վերանորոգվելուց հետո շահագործման է հանձնվել հուլիսի 5-ին պաշտոնական բացումից հետո։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Սերբիայի երկաթուղային պետական «Железнице Србије» ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ ծածկը կայարանի հետ միասին չի վերակառուցվել:
Այս առնչությամբ երկրի վարչապետ Միլոշ Վուչևիչը հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են 1964 թվականին կառուցված ծածկը պատշաճ վիճակում պահելու համար, պատասխանատվության կենթարկվեն։





























