Քաղաքացիական զրահամեքենաները (CAV) գրեթե նույնական տեսք ունեն սովորական ավտոմեքենաների պես, որոնց վրա հիմնված են, բայց ունակ են հետ մղել ռազմական մակարդակի հարձակումները: Բայց հանգամանքը, որը նրանց իսկապես արտասովոր է դարձնում, այն է, թե ինչպես են ինժեներներին հաջողվում պահպանել չարագործներին գերազանցելու համար անհրաժեշտ արդյունավետությունն ու կառավարումը, ի հեճուկս ավելորդ քաշին, գրում է Autocar-ի բրիտանական մասնագիտացված պորտալը:

CAV-ներն առաջարկում են կամ փոխադրամիջոցներ արտադրողները կամ երրորդ անձինք և օգտագործում են առավելագույն պաշտպանության կարիք ունեցող կառավարություններն ու անհատները:

Դրանց վրա տարածվում են երկու բրիտանական ստանդարտներ՝ PAS 300-ը, որը նախանշում է մեքենայի բալիստիկ և պայթյունավտանգ աշխատանքի փորձարկման եղանակները, և PAS 301-ը, որը գնահատում է մեքենայի աշխատանքը՝ հաշվի առնելով, որ ոմանք կարող են մեկ տոննա զրահ կրել:

CAV-ները խիստ մոդիֆիկացված են, որպեսզի արագություն հավաքելիս գլուխ հանեն ավելորդ քաշից: Մի քանիսը հագեցած են օդի զտման համակարգերով՝ գազային գրհհի դեպքում, կրկնակի լիցքավորմամբ մարտկոցների պահեստային համակարգերով և բազմաշերտ զրահապատ ապակիներով, որոնք չեն վնասվի անգամ ծանր հարվածներից:

Նոր Skoda Kodiaq զրահապատ ամենագնացն անցել է երկու PAS փորձարկումները, որոնք ներառում են բեռնունակության հզորության, առավելագույն արագության հավաքման, կառավարման և արգելակման թեստեր:

Ավտոմեքենան փորձարկվել է կողային, տանիքի և տակի պայթյունից պաշտպանվելու համար և դիմացել է տարբեր զենքերից՝ դրանց թվում՝ ատրճանակներից, հրացաններից և ինքնաձիգներից 200 կրակոցներին:

PAS 301 հավաստագիր ստանալը ներառում է արդյունաբերության ստանդարտ թեստերի կատարում, մասնավորապես՝ ճանապարհային գծի փոփոխության մանևրները, սլալոմը (երբ բարձրից ցած են սլանում՝ հաղթահարելով բոլոր բնական արգելքները) և ընդհանուր կառավարման թեստերը, ինչպես նաև հայտնի J-շրջադարձը, որը վարորդին հնարավորություն է ընձեռում արագությամբ շրջվել մեքենայի ճանապարհը փակելու և շրջվելու ցանկացած փորձից՝ մեկ ամբողջական մանևրի ընթացքում՝ ավտոմեքենայի քիթը 180 աստիճանի տակ շրջելով:

Սովորաբար, CAV-ները շքեղ մեքենաներ են, և այս Kodiaq-ը պահպանում է նույն հարմարությունները, ինչ ստանդարտ ավտոմեքենան, ինչպես նաև 2000 լիտր բեռնախցիկի բաժանմունքը և մի շարք ուժային ագրեգատներ, ներառյալ՝ լիաքարշ շարժահաղորդակը:

Բրիտանական պորտալի տվյալներով՝ բրիտանական կառավարությունն օգտագործում է Audi A8 CAV-ներ։ Դրանք կարող են ձեռք բերել նաև մասնավոր անձինք, սակայն Audi-ն անվտանգության նկատառումներով տեխնիկական մանրամասները գաղտնի է պահում: JLR-ը Range Rover CAV-ը կառուցում է արդեն մի քանի տարի, բայց նոր մոդելի համար պատվեր չի ընդունում:

Չնայած բարձր գներին, CAV-ները համեմատաբար լայն ժողովրդականություն են վայելում: Օրինակ, Skoda-ն 2018 թվականի թողարկման պահից ի վեր Superb Armoured estate-ի 500 նմուշօրինակ է վաճառել՝ 130 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ: