Երեւանում, դեկտեմբերի 8-ի երեկոյան, Գալշոյան փողոցի թիվ 12 շենքի բակում տեղի է ունեցել ավտովթար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում շրջվել է «Գազել» մակնիշի 4066 Տ համարանիշի (թիվ 123 երթուղային տաքսի) ավտոմեքենան:
Տեղում գազի արտահոսք չի նկատվել:




























