Երեւանում, դեկտեմբերի 8-ին, Բագրատունյաց պողոտայի թիվ 81 հասցեում գտնվող «Ջեներալ Տրանս Վորլդ» ՄՔ ՓԲԸ-ի տարածքում (նախկին «Անվադողերի» գործարան) ծծումբ է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.06-ին, մարվել`17.19-ին:

Ծծումբի պահեստում այրվել են ծծումբի պարկեր (30 քմ):