ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին։

 Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՏԿԵ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են օդային և երկաթուղային հաղորդակցության բնագավառի համագործակցությանն առնչվող հարցեր։

Քննարկվել է նաև էներգետիկ ոլորտի, հատկապես արևային էներգիայի բնագավառում Հայաստանի փորձով կիսվելու հնարավորությունը։