Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը ռուսական էներգետիկ ռեսուրսներին դեռ այլընտրանք չունի։ Այս մասին նոյեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում Մեսրոպյանի թեկնածության քննարկման ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջարկած այլընտրանքային տարբերակների մասին չե՞ք լսել։ Մասնավորապես՝ աթարի (չոր գոմաղբ-խմբ.) մասին, որը կարող է այլընտրանք լինել բնական գազին»,- ասաց Դանիելյանը։ Նա ծաղրանքով առաջարկեց քննարկել այս տարբերակը։ «Սա բավականին հետաքրքիր առաջարկ է, որ հնչեցվել է ՔՊ-ի կողմից»,- նշեց ընդդիմադիրը։