Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նախկին մամուլի քարտուղարն ու օգնականը և վարչապետի գրասենյակի արտահոսքի գործով գլխավոր կասկածյալներից մեկը՝ Էլի Ֆելդշտեյնը, հայտնվել է ինքնասպանությունների կասնխարգելման համար նախատեսված հսկողության ներքո, գրում է Times of Israel-ը՝ վկայակոչելով բանտի պաշտոնական աղբյուրները։

Բանտապահները բանտարկյալներից մեկի խցում հայտնաբերել են մի բան, որն, ըստ բանտի կառավարչի ցուցումների, պահանջում էր նրան անհապաղ տեղափոխել ինքնասպանությունների կանարգելման հատուկ խուց:  

Իսրայելական լրատվամիջոցները գրել են, որ խոսքը բանտարկյալի Ֆելդշտեյնի մասին է, որի անունը բանտում չէին հրապարակում: Ֆելդշտեյնը, ըստ երևույթին, իր խցի պատուհանից հանել է ռետինե շրջանակը՝ մտավախություն առաջացնելով, որ նա կարող է շրջանակն օգտագործել ինքն իրեն վնասելու համար։

Երեկ դատախազությունից դատարանին հայտնել են, որ մտադիր են քրեական պատասխանատվության ենթարկել Ֆելդշտեյնին և գործով մեկ այլ առանցքային կասկածյալի:

Ֆելդշտեյնը և մեկ այլ մեղադրյալ, որի անունը չի հրապարակվում, կասկածվում են կառավարությանը վիրավորելու նպատակով գաղտնի տեղեկություն փոխանցելու, գաղտնի նյութեր հավաքելու և հանցագործություն կատարելու դավադրության մեջ:

Նեթանյահուի նախկին մամուլի քարտուղարն ու օգնականը մեղադրվում է գերմանական Bild պարբերականին գաղտնի փաստաթուղթ տրամադրելու մեջ՝ Գազայում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող իսրայելցի պատանդների ճակատագրի վերաբերյալ հասարակական կարծիքը փոխելու և պատանդների ազատ արձակման պահանջով բողոքի ցույցերը ՀԱՄԱՍ-ի օգտին ծառայեցնելու համար։