ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իսրայելական վերաբնակիչների Amana կազմակերպության նկատմամաբ, հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը։ Նշվում է, որ կազմակերպության անդամները հարձակվել են բռնազավթված Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինցիների և նրանց ունեցվածքի վրա։

«Amana-ն բնակավայրերի զարգացման կազմակերպություն է, որը համագործակցում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ենթարկված անձանց և ֆորպոստների հետ, ովքեր բռնության գործողություններ են կատարում Արևմտյան ափում»,-նշվում է զեկույցում:

Կազմակերպության նկատմամաբ պատժամիջոցներ են կիրառել նաև Մեծ Բրիտանիան և Կանադան: «Բնակիչներն ու ֆերմաները, որոնց աջակցում է Amana-ն, առանցքային դեր են խաղում Արևմտյան ափի բնակավայրերի զարգացման գործում, որտեղից վերաբնակիչներն իրենց հերթին բռնության գործողություններ են կատարում:

Ավելի լայն իմաստով, Amana-ն ռազմավարական առումով օգտագործում է գյուղատնտեսական avant-poste-երը, որոնց նա աջակցում է ֆինանսավորմամբ, վարկերով և ենթակառուցվածքների կառուցմամբ՝ բնակավայրերն ընդլայնելու և հողերը գրավելու նպատակով»,-հավելել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: