Վրաստանի նախագահից հետո երկրի խորհրդարանի 30 ընդդիմադիր պատգամավորներ այսօր հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու պահանջով, գրում է «Новости-Грузия»-ն։

«Միասնություն» կոալիցիայի առաջնորդ Թամար Կորձայան հայտարարել է, որ այդ հայցերը բացառում են հոկտեմբերի 25-ին նոր խորհրդարան գումարելու հնարավորությունը։

«Քանի որ վիճարկվում է խորհրդարանի բոլոր 150 անդամների ընտրության սահմանադրականությունը, նոյեմբերի 25-ին կամ 26-ին Իրակլի Կոբախիձեի հայտարարած նոր խորհրդարանի նիստը մինչև դատարանի որոշումը հակասահմանադրական կլինի»,-հայտարարել է Կորձայան։

Անցած շաբաթավերջին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների վերջնական արձանագրությունը, որոնք չեն ճանաչվել ընդդիմությունն ու երկրի նախագահը։ Հայտարարված թվերը հաստատել են նախնական արդյունքները, ըստ որոնց՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չորրորդ ժամկետն անընդմեջ մնում է իշխանության ղեկին։

Փոքրամասնությամբ պատգամավորական մանդատ ստացած չորս ընդդիմադիր միավորումներից ոչ մեկը հայտարարված արդյունքների հետ համաձայն չէ։

Ընդդիմությունը պահանջում է հոկտեմբերի 26-ի ընտրությունների խախտումների նոր քվեարկություն և միջազգային հետաքննություն՝ անվստահություն հայտնելով քննչական մարմիններին և դատական ​​համակարգին։ Թբիլիսիում բողոքի ցույցեր են սկսվել: