Գերմանիան առաջարկել է նոր տարվա սկզբին հակաօդային պաշտպանության Patriot համակարգերը վերատեղակայել ՆԱՏՕ-ի դաշնակից Լեհաստանում, հայտնում է Reuters գործակալությունը:

Այդ ստորաբաժանումները կարող են տեղակայվել մինչև վեց ամիս, ասված է Գերմանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Նման կերպ մենք կպաշտպանենք Լեհաստանի լոգիստիկ կենտրոնը, որն Ուկրաինա նյութերի առաքման համար առանցքային նշանակություն ունի»,-հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը:

Գործակալության տվյալներով՝ 2022 թվականի հունվարից նոյեմբեր Գերմանիան արդեն 300 զինծառայող է ուղարկել Լեհաստան՝ երեք Patriot ստորաբաժանումների հետ միասին։ Նրանք տեղակայվել են Զամոսց քաղաքում՝ ուկրաինական սահմանից մոտ 50 կմ հեռավորության վրա՝ հարավային քաղաքը և Ուկրաինայի հետ նրա կարևոր երկաթուղային կապը պաշտպանելու նպատակով:

Տեղակայման պատճառ է դարձել ուկրաինական մոլորված հրթիռը, որը 2022 թվականի նոյեմբերին խոցել է լեհական Պրժևոդով գյուղը, մի միջադեպ, որը մտավախություն է առաջացրել, որ Ուկրաինայում պատերազմը կտեղափոխվի սահմանից անդին: