Այս պահին Վրաստանի խորհրդարանի մոտ ինքնաբուխ բողոքի ցույց է ընթանում՝ սա արձագանք է ԵՄ-ի հետ բանակցությունները դադարեցնելու կառավարության հայտարարությանը, հայտնում է Новости-Грузия-ն։
Միաժամանակ մարդիկ միանում են «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ անցկացվող բողոքի ցույցին:
Այսօր երեկոյան Վրաստանի նախագահի արտակարգ հայտարարությունն է սպասվում։ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր երեկոյան հանդիպում է ունեցել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, դեսպանները լքել են նախագահական նստավայրը։ Զուրաբիշվիլին ներկայում խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմության առաջնորդների հետ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր հայտարարել է, որ Վրաստանն մինչև 2028 թվականի վերջը հրաժարվում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններից։ Ըստ նրա՝ մինչև 2030 թվականը Թբիլիսին պատրաստ է վերսկսել բանակցությունները, բայց իր պայմաններով։





























