Լիբանանում հրադադարից հետո իր առաջին հարցազրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եթե լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը «չպահպանի կանոնները, ինտենսիվ պատերազմ կսկսվի»։
«Ես հրահանգներ եմ տվել Իսրայելի պաշտպանության ուժերին։ Եթե պայմանավորվածության զանգվածային խախտում լինի, մենք կգործենք ոչ միայն վիրաբուժական, ինչպես հիմա ենք անում, այլև ամեն դեպքի համար ուժի կիրառմամբ։ Ասել եմ, որ եթե համաձայնագրի զանգվածային խախտում տեղի ունենա, կհանձնարարեմ Իսրայելի պաշտպանության բանակին պատրաստվել ինտենսիվ պատերազմի»,-հայտարարել է Նեթանյահուն 14-րդ ալիքի եթերում:
14-րդ ալիքի հաղորդավար Յակով Բարդուգոյին տված հարցազրույցում Նեթանյահուն հայտարարել է, որ հրադադարը Լիբանանում «կարող է երկար չտևել», և որ Իսրայելը «այն իրականացրել է առաջին իսկ օրը»։
Հարցին, թե ինչու Իսրայելը հարավային Լիբանանում բուֆերային գոտի չի ստեղծում, Նեթանյահուն հայտարարել է, որ «ցամաքային ներխուժման սպառնալիքը վերացված է»:
Ըստ նրա՝ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ոչնչացրել է սահմանի ցամաքային ենթակառուցվածքը, ինչպես նաև ստորգետնյա բունկերներն ու թունելները։
«Հյուսիսի բնակիչները փուլ առ փուլ կվերադառնա, երբ զգա, որ այն, ինչ ասում եմ, ճիշտ է»,-ընդգծել է Նեթանյահուն:




























