Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իրեն հռչակել է երկրում իշխանության միակ օրինական ներկայացուցիչը, հայտնում է Новости-Грузия-ն։
«Այսօր ես միակ օրինական ինստիտուտն եմ այս երկրում, այս երկրի միակ օրինական ներկայացուցիչը, միակը, որն իրավունք ունի աշխարհի հետ խոսելու մեր հասարակության անունից։ Ես կանեմ դա և մինչև վերջ այստեղ կլինեմ, կլինեմ ձեզ հետ և հասարակության կողքին։ Սա դիմադրության շարժում է»,- հայտարարեց նա։
Սալոմե Զուրաբիշվիլին նման հայտարարություն է արել, երբ Վրաստանի կառավարությունը հայտարարեց ԵՄ-ի հետ բանակցությունները դադարեցնելու մասին։
Վրաստանի նախագահը, որի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 16-ին, կոչ է արել «վեր կենալ բազմոցից և չհանձնվել»։
«Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր նստում են հեռուստացույցի առջև, նրանց, ովքեր հեռուստացույց չեն դիտում: Մի կորցրեք հույսը, թող ոչ ոք չհամարձակվի ու սպանել այսօրվա բողոքի ակցիան: Անհաշտություն, անհնազանդություն և դիմադրություն, և ես մինչև վերջ հավատարիմ կլինեմ դրան, ինչպես դուք մինչև վերջ»,-հայտարարել է նա:
Զուրաբիշվիլին առանձին դիմել է նաև ոստիկանությանը, բանակին, ԵՄ երկրների դեսպաններին և Վրաստանի դիվանագիտական կորպուսին։




























