Լիբանանի «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը հեռուստատեսային ելույթ է ունեցել, որը նրա առաջին ելույթն է երկու օր առաջ Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, հայտնում է Al Jazeera-ն։

Նաիմ Քասեմը «աստվածային հաղթանակ» հայտարարեց ամիսներ շարունակվող անդրսահմանային հարձակումներից և իսրայելական ուժերի հետ մարտերից հետո՝ շեշտելով, որ դա ավելին էր, քան 2006 թվականին, երբ «Հըզբոլլահ»-ը 34 օր պատերազմում էր Իսրայելի հետ: Քասեմը միաժամանակ «հսկայական» է անվանել Իսրայելի կորուստները և նշել, որ հազարավոր իսրայելցիներ ստիպված են եղել լքել Լիբանանի հետ սահմանամարձ քաղաքները:

Նա նշել է, որ շարժումը հավանություն է տվել հրադադարին, և «Հըզբոլլահ»-ի ու լիբանանյան բանակի համակարգումը «բարձր մակարդակի վրա» կլինի՝ ապահովելու համար համաձայնագրի իրականացումը:

Միաժամանակ նա զգուշացրել է, որ Իսրայելի հարձակման դեպքում «Հըզբոլլահ»-ը «պատրաստ է պատերազմի»։