Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շուտով անվտանգության հատուկ հանդիպում կանցկացնի՝ քննարկելու համար Սիրիայում զարգացումները և հրադադարը Լիբանանում, որը վերջ դրեց «Հըզբոլլահ»-ի հետ ավելի քան 13 ամիս շարունակվող մարտերին, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:

Դեռ պարզ չէ, թե ով է մասնակցելու հանդիպմանը։

Քննարկման թեմաները կլինեն Լիբանանում հրադադարի պահպանումը, ինչպես նաև թրքամետ իսլամիստների հարձակումը Սիրիայում, գրում է Ynet-ը։