Միացյալ Նահանգները չի դիտարկում Ուկրաինային միջուկային զենքի վերադարձի հնարավորությունը, որից այն հրաժարվել էր Խորհրդային Միության փլուզումից հետո, կիրակի հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ պատասխանելով անցյալ ամիս New York Times-ում հրապարակված հոդվածի մասին հարցին, որտեղ ասվում էր, որ որոշ արևմտյան պաշտոնյաներ ենթադրում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է զենքը տրամադրել Ուկրաինային նախքան պաշտոնաթող լինելը։
«Սա չի դիտարկվում, ոչ։ Այն, ինչ մենք անում ենք, տարատեսակ սովորական սպառազինություններ տեղափոխելն է Ուկրաինա, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ պաշտպանվել և հակազդել ռուսներին, այլ ոչ թե միջուկային կարողություն տրամադրել», - ասել է նա ABC-ին տված հարցազրույցում:





























