Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգա հայտարարությամբ։ Այս  տեղեկությունը տարածել է նախագահի աշխատակազմը, հայտնում է Interpressnews-ը։

Վրաստանի նախագահի ճեպազրույցը Աթոնելիի նստավայրում նախատեսված է տեղական ժամանակով ժամը 21:00-ին։

Ներկայումս Զուրաբիշվիլին հանդիպումներ է ունենում քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ՝ երկրի գործընթացների շուրջ խորհրդակցությունների նպատակով։