ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ լիբանանյան ծագումով ամերիկացի գործարար Մասադ Բուլոսը կծառայի որպես արաբական և մերձավորարևելյան հարցերով ավագ խորհրդական։

Բուլոսը՝ Թրամփի դստեր՝ Թիֆանիի սկեսրայրը, նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս հանդիպել է արաբ-ամերիկացի և մահմեդական առաջնորդների հետ, գրում է Reuters-ը։

Ավելի վաղ Թրամփը Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել էր իր ավագ դստեր՝ Իվանկայի սկեսրայրին՝ Չարլզ Քուշներին։