Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշել է մսամթերքի արտադրության համար նախատեսված խոշոր եղջերավոր անասունների մսի որոշ տեսակների համար ներմուծման մաքսատուրքից ազատման տեսքով սակագնային արտոնություն տրամադրել։

Դրա մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքը։

Խոսքը 2025 թվականին նման ապրանքների ներմուծման հնարավորության մասին է՝ հետևյալ ծավալներով՝ Հայաստանի համար՝ մինչև 9 հազար տոննա, Բելառուսի համար՝ մինչև 7,5 հազար տոննա, Ղրղզստանի համար՝ մինչև 2,5 հազար տոննա, Ռուսաստանի համար՝ մինչև 100 հազար տոննա տոննա։

«Մաքսային սակագնի կարգավորման միջոցառումն ուղղված է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում հումքի դեֆիցիտի համալրմանը, որը նախատեսված է վերամշակող ձեռնարկությունների կողմից պատրաստի մսի և երշիկեղենի արտադրության համար, նվազեցնելով այդ արտադրության ինքնարժեքը, ինչպես նաև պատրաստի արտադրանքի թանկացումը զսպելուն»,- նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։

Նա ընդգծել է, որ սակագնային արտոնությունը կտրամադրվի բացառապես արդյունաբերական վերամշակման և պատրաստի արտադրանքի արտադրության համար նախատեսված խոշոր եղջերավոր անասունի մսի համար՝ լիազոր մարմնի կողմից ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության հաստատման պայմանով։ Նման հում միսը հիմնականում ներքին շուկայում արտադրվող բարձրորակ տավարի մսին չի պատկանում։

Միության երկրներում քննարկվող հում մսի պակասը փոխհատուցվում է հիմնականում Լատինական Ամերիկայից և Հնդկաստանից ներկրմամբ։