Հարավային Կորեայի Ազգային ասամբլեան չորեքշաբթի քվեարկությամբ երկրի նախագահ Յուն Սուկ Յոլից պահանջել է չեղարկել ռազմական դրությունը, հայտնում է Yonhap գործակալությունը։

Ըստ երկրի Սահմանադրության՝ ռազմական դրությունը պետք է հանվի, երբ դա պահանջի խորհրդարանական մեծամասնությունը։

Խորհրդարանի 300 անդամներից ներկա են եղել 190-ը, բոլոր 190-ը կողմ են քվեարկել ռազմական դրությունը վերացնելու առաջարկին։

Առաջարկն ընդունելուց հետո ռազմական դրության մասին հայտարարությունն այլևս ուժի մեջ չի լինի, հայտնում է խորհրդարանի նախագահի գրասենյակը: