Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում Լարվածություն է ծագել տեղական ժամանակով ժամը 01:00-ի սահմաններում, երբ օրենսդիրները միաձայն քվեարկել են ռազմական դրություն մտցնելու մասին նախագահի հրամանագրի արգելափակման օգտին:

Խորհրդարանի գլխավոր շենք մտած տասնյակ զինվորականներ սկսել են նահանջել, հայտնում է կորեական «Chosun Ilbo» պարբերականը։

Ինչպես հայտնում է CNN-ը, տեղական հեռուստաալիքները նույնպես ցույց են տվել, թե ինչպես են զորքերը լքում շենքը: Որոշ ուժեր դեռ սպասում են խորհրդարանի տարածքում, թեև որոշ ուժեր, ենթադրաբար, հավաքել են իրենց տեխնիկան։

Խորհրդարանի շենքի մոտ սպասող քաղաքացիներն ուրախությամբ են ընդունել լուրը, որ օրենսդիրները դեմ են քվեարկել ռազմական դրությանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Ոմանք բղավում էին. «Կեցցե Կորեայի Հանրապետությունը» և «Յուն Սոկ Յոլ, հրաժարական տուր»:

Հարյուր իննսուն օրենսդիրներ քվեարկեցին այդ միջոցառման դեմ: Անհասկանալի է, թե քվեարկությունն ինչպես կազդի ռազմական դրություն հայտարարելու վրա։ Ըստ Հարավային Կորեայի օրենսդրության՝ նախագահը պարտավոր է հարգել քվեարկության արդյունքները։