Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ռազմական դրության չեղարկման օգտին խորհրդարանում քվեարկությունից հետո հայտարարել է, որ կչեղարկի իր վերոնշյալ հրամանագիրը, հաղորդում է CNN-ը:
Ավելի վաղ խորհրդարանում ներկա բոլոր 190 օրենսդիրները քվեարկել էին այդ հրամանագրի չեղարկման օգտին։
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը հայտարարել էր «արտակարգ ռազմական դրություն»՝ մեղադրելով երկրի ընդդիմությանը խորհրդարանը վերահսկելու, Հյուսիսային Կորեային համակրելու և կառավարությունը կաթվածահար անող հակապետական գործունեության մեջ։





























