Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, կրկին ցուցարարներ են հավաքվում, հայտնում է Interpressnews-ը։
Վրաստանի օրենսդիր մարմնի շենքի մոտ հավաքված ցուցարարներն արդեն փակել են մայրաքաղաքի կենտրոնական պողոտան։
Հավաքվածները ծածանում են Վրաստանի և Եվրամիության դրոշները։ Խորհրդարանի շենքի երկու կողմից փողոցներում մոբիլիզացվել են ոստիկանական ուժեր։ Վրաստանի կառավարության որոշումից դժգոհ քաղաքացիներն արդեն յոթերորդ օրն է բողոքի ակցիաներ են անցկացնում։





























