Սպիտակ տան նախկին խորհրդական Փիթեր Նավարոն, որն ազատազրկվել էր 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակման առնչությամբ, կվերադառնա աշխատանքի Դոնալդ Թրամփի երկրորդ վարչակազմում, չորեքշաբթի հայտարարել է նորընտիր նախագահը։

Նավարոն, որը Թրամփի առաջին նախագահության օրոք առևտրային խորհրդական էր, կզբաղեցնի Սպիտակ տան առևտրի և արտադրության գծով ավագ խորհրդականի պաշտոնը, Truth Social-ում հայտնել է Թրամփը։

«Պաշտոնը Փիթերին հնարավորություն կտա իր հարուստ փորձն, ինչպես նաև քաղաքական վերլուծության և լրատվամիջոցների հետ հարաբերություններում ունեցած իր լայն հմտություններն օգտագործել Սպիտակ տանը», գրել է Թրամփը:

Դոնալդ Թրամփն ավելի վաղ բախվել էր տարաձայնությունների՝ Փիթ Հեգսեթի Պենտագոնը ղեկավարելու ընտրության կապակցությամբ:

Հեգսեթի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել  սեռական ոտնձգությունների, չափից ավելի ոգելից խմիչք օգտագործելու և ֆինանսական խարդախության համաիր, և Թրամփը մտածում է նրան մեկ այլ հավանական թեկնածուով փոխարինելու մասին: