Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Վրաստանում տեղի ունեցողին: Կիևն արդեն պատրաստում է համապատասխան պատժամիջոցների որոշումներ, ըստ РБК-Украина-ի՝ հայտարարել է նա իր թելեգրամյան ալիքում։
Ըստ Զելենսկու՝ Վրաստանում ստեղծված իրավիճակը վերաբերում է ոչ միայն նրա ժողովրդին։ Նա նշել է, որ երկրի ներկայիս իշխանությունը տանում է նրան Ռուսաստանից ակնհայտ կախվածության։
«Ուղղակի ամոթալի է, ինչ քայլերի են նրանք հիմա դիմում ընդդեմ սեփական ժողովրդի: Եվ երբ Մոսկվան գովում է Վրաստանում այս իշխանությանը, սա հստակ ցույց է տալիս, թե ում համար են նրանք այժմ աշխատում Թբիլիսիում և ում համար են ցույցերը ցրում։ Միանշանակ՝ ոչ Վրաստանի համար»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Նա նշել է, որ արդեն հրահանգել է համապատասխան պատժամիջոցների որոշումներ նախապատրաստել։
«Մենք պատրաստում ենք մեր իրավական պատասխանը և աշխատում ենք եվրոպացիների և այլ գործընկերների հետ՝ կոնկրետ գործողությունների ուղղությամբ»,- նշել է Զելենսկին։





























