Ֆիլադելֆիայի բնակիչը, որը 24 տարի ճաղերի հետևում ծառայելուց հետո քաղաքից ստացել է 4,1 միլիոն դոլար փոխհատուցում, վերադառնում է բանտ:
50-ամյա Շոն Թոմասը հինգշաբթի դատարանում մեղավոր է ճանաչվել 2023 թվականի հունվարի 3-ին 38-ամյա Ակիմ Էդվարդսին սպանելու մեջ՝ 1200 դոլարի թմրամիջոցների պարտքի պատճառով, գրում է The Philadelphia Inquirer պարբերականը:
Ավելի վաղ նա դատապարտվել էր երկրորդ աստիճանի սպանության համար՝ 1990 թվականի նոյեմբերին պուերտորիկացի գործարարի սպանության մեղադրանքով և դատապարտվել էր ցմահ ազատազրկման, սակայն ավելի ուշ անմեղ էր ճանաչվել։
Այն ժամանակ Թոմասը երկար ժամանակ հայտարարում էր, որ ինքն անմեղ է՝ պատմելով, որ 78-ամյա Դոմինգո Մարտինեսի մահվան պահին ինքն անչափահասների գաղութում էր: Innocence Project կազմակերպությունն օգնել է նրան ապացուցել անմեղությունն և 2017 թվականին նրա ազատ են արձակել:
Երեք տարի անց Թոմասը 4,15 միլիոն դոլարի հայց է ներկայացրել քաղաքի դեմ, որը բավարարվել էր։





























