Իլոն Մասկը չի ցանկանում, որպեսզի Time ամսագիրը իրեն տարվա մարդ հռչակի։ «Ես բնավ չեմ ուզում դա»,- գրել է միլիարդատերը երկուշաբթի X-ում։ Նա այս կերպ մեկնաբանել է հարթակի օգտատերերից մեկի հրապարակումը, որը հետաքրքրվել է, թե արդյոք Իլոն Մասկն արժանի է 2024թ. այդ տիտղոսին։
Ամսագիրը ամեն տարի տարվա մարդուն ընտրում է 1927-ից ի վեր։ Tesla-ի եւ SpaceX-ի, X-ի եւ Neuralink-ի ղեկավար Իլոն Մասկը արդեն դարձել է տարվա մարդ 2021թ.։ 2007թ. այդ տիտղոսը շնորհվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Ավելի վաղ պարբերականը հրապարակել էր հավակնորդների ցուցակը։ 2024թ., Մասկից բացի, տիտղոսին հավակնում է ինը մարդ. ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, բրիտանական արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյմբաումը, Meta կորպորացիայի (ՌԴ-ում համարվում է ծայրահեղական) ղեկավար Մարկ Ցուկերբերգը, պոդկաստ The Joe Rogan Experience Ջո Ռոգանը, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը եւ Ալեքսեյ Նավալնու այրին՝ Յուլիան։





























