Ավստրիայի ներքին գործերի նախարար Գերհարդ Կարները հայտարարել է Շենգենյան գոտու ընդլայնման վրա վետոն հանելու Վիեննայի ծրագրերի մասին։ Այժմ Ռումինիան և Բուլղարիան կկարողանան ամբողջությամբ միանալ դրան, հայտնել է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Ավստրիական կողմն իր որոշման մասին, ամենայն հավանականությամբ, կհայտնի դեկտեմբերի 12-ին Բրյուսելում անցկացվելիք ԵՄ ներքին գործերի նախարարների հանդիպմանը։
Ավստրիան արգելափակել է Ռումինիայի և Բուլղարիայի միացումը Շենգենյան առանց վիզայի գոտուն՝ 2022 թվականին վետո դնելով դրա ընդլայնման վրա՝ անօրինական միգրացիային առնչվող մտահոգությունների պատճառով։ Ավստրիայի ներքին գործերի նախարար Կարները Ավստրիայի կառավարության դիրքորոշման փոփոխությունը բացատրել է «սահմանի անօրինական հատումների թվի զգալի կրճատմամբ»։
«Եթե մինչև Շենգենյան վետոն մենք Բուրգենլանդում հոկտեմբերի դրությամբ ունեինք 70 հազար ապօրինի սահմանահատումներ, այս տարի դրանց թիվը չորս հազար էր։ Առանց այս վետոյի, ապօրինի հատումների նման զգալի կրճատում չէր իրականացվի»,- նշել է նախարարը։
Շենգենյան գոտին միավորում է 29 պետություն։ ԵՄ անդամներ Բուլղարիան և Ռումինիան մասնակիորեն միացան Շենգենյան համաձայնագրին 2024 թվականի մարտին՝ 13 տարի սպասելուց հետո։
Օդային և ծովային ճանապարհով սահմանը հատողների համար վերացվել են սահմանային հսկողությունը։ Վերահսկողությունը ցամաքային սահմաններում պահպանվել է. Ենթադրվում է, որ երբ Ավստրիան հրաժարվի իր վետոնից, այն 2025 թվականի հունվարի 1-ից կչեղարկվի։




























