Ֆրանսիան սկսել է իր զորքերի դուրսբերումը Չադից: Գործընթացը մեկնարկել է մայրաքաղաք Նջամենայում տեղակայված երկու ռազմական ինքնաթիռների դուրսբերմամբ:
Ֆրանսիական բանակը դրա մասին հայտարարել է Փարիզի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության պայմանագիրը դադարեցնելու մասին Չադի կառավարության հայտարարությունից երկու շաբաթ անց:
Չադի կառավարությունը, որը տարածաշրջանում իսլամիստ գրոհայինների դեմ պայքարում արևմտյան դաշնակից է, նոյեմբերի 28-ին անսպասելիորեն դադարեցրել է պաշտպանական համագործակցության պայմանագիրը, հայտնում է Reuters գործակալությունը:




























