Ավտոարտադրող Aston Martin ընկերության երկար սպասված Valhalla սուպերքարը սերիական արտադրության մեջ կմտնի ընդամենը մի քանի ամսից՝ իր հիմնական մրցակիցների նկատմամբ հզորության մեծ առավելությամբ, գրում է Autoblog-ը։
Ընկերությունը հրապարակել է իր նոր միջին շարժիչի հիբրիդի արտադրության ամբողջական բնութագրերը՝ 2025 թվականի երկրորդ կեսից սկսած հաճախորդների առաքումներից առաջ՝ պարզելով, որ այն ավելի շատ հզորություն ունի, քան ի սկզբանե խոստացել էր և Aston Martin-ի ցանկացած մոդելի մեջ ապահովել ամենաբարձր պտույտապահը:
Mercedes-ի V8 հիբրիդային շարժիչը սկզբում կազմում էր 1000 ձիաուժ, սակայն Aston-ը մեծացրեց այդ ցուցանիշը՝ հասցնելով այն մինչև 1079 ձիաուժի, որպեսզի այն ավելի հզոր դառնա, քան Lamborghini Temerario-ն, McLaren Artura-ն և Ferrari 296 GTB-ն:
Մոդելը միաժամանակ հագեցած է թեթև արտանետման համակարգով, որը դուրս է գալիս հետևի պանելի վերևից և ունի կարգավորվող կափարիչներ՝ Aston Martin-ին «իսկական ձայնային բնույթ» հաղորդելու համար:
Ferrari SF90-ի պես, Valhalla-ն ևս կիրառում է միայն առջևի էլեկտրական շարժիչները EV ռեժիմում վարելու համար, ինչը հնարավորություն է տալիս զարգացնել մինչև 80 մղոն/ժ արագություն (128,7 կմ/ժ – խմբ.), բայց սովորական ճանապարհային իրավիճակներում էլեկտրական էներգիան բաշխվում է երկու առանցքների միջև՝ V8-ի հզորությունը մեծացնելու համար:





























