Հայտնի պիլոտի պատվին Mercedes-AMG G 63-ն ունի հատուկ վարկած։ Atelier HOF-ը (նախկինում՝ Hofele) ցուցադրել է «1955» ինդեքսով ամենագնացի նախագիծը։ Հատուկ կետը նվիրված է 1955 թվականին Mille Miglia դիմացկունության մրցավազքում Ստիրլինգ Մոսի հաղթանակի տարեդարձին, հայտնում է Motor.ru-ն։

Բրիտանացի մրցարշավորդն առաջինը  հատեց վերջնագիծը Mercedes-Benz 300 SLR-ով՝ 722 համարի տակ: 722-ը հենց այն թիվն է, որը պատկերված է «Գելիկայի» կողերին։ Թողարկումը սահմանափակվում է տասը նմուշօրինակով։ 

Mercedes-AMG G 63-ը HOF-ից ժառանգել է ավանդական ածխածնային թափքի հավաքածու՝ տարբեր բամպերներով, անիվների կամարների երկարացումներով և ծալովի ծածկոցով, փոխվել են նաև անիվները և արտանետիչ համակարգը: Վարպետները շեշտը դրել են ածխածնային մանրաթելից 24 դյույմ տրամագծով անիվների վրա և հանել Mercedes-Benz-ի և AMG-ի լոգոտիպները։ Ավտոմեքենայի սրահը պատված է վանդակավոր կտորով և կապույտ կաշվով, ղեկը փայտե ներդիրով է, իսկ առաստաղին աստղազարդ երկինք է։

V8 տուրբո շարժիչի հզորությունը 585-ից հասել է 722 ձիաուժի, իսկ պտույտապահը 850-ից հասել է 950 Նմ-ի: Առավելագույն արագությունը կկազմի 240 կմ/ժ (220 կմ/ժ-ի փոխարեն)։ «722» գրությունը և ծալովի ծածկոցների առջևի վահանակի հատուկ դեկորը բացառիկ շարքը կհիշեցնեն: Սթիրլինգ Մոսի պատվին սուպեր ամենագնացի գինը չի նշվում, սակայն հաշվի առնելով թողարկման քանակը՝ պետք է պատրաստ լինել մոտ կես միլիոն դոլարի նշագծին։

Երկու շաբաթ առաջ HOF թյունինգ ստուդիան՝ ի պատիվ սըր Լյուիս Հեմիլթոնի նմանատիպ 1063 ձիաուժ հզորությամբ «Գելիկ» էր պատրաստել: Այնուհետև հատուկ տարբերակը նշանավորեց բրիտանացու կարիերայի ավարտը Mercedes-AMG-ում. յոթակի չեմպիոնը կտեղափոխվի Ferrari 2025 թվականին, իսկ Ֆորմուլա 1-ում առաջին անգամ կմրցի Mercedes-Benz-ի շարժիչ չունեցող ավտոմեքենայով։