Դեկտեմբերի 15-ին ոստիկանության Էրեբունիի բաժին է դիմել 29-ամյա  Արգամ Ն.-ն՝ հայտնելով, որ նախորդ երեկոյան իր ծանոթը՝ 26-ամյա Էդվարդ Դ.-ն, վիճաբանության ժամանակ բռունցքով հարվածել է իր դեմքին ու օդամղիչ ատրճանակից կրակել ոտքին՝ պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 15-ին, ժամը 17.00-ին, Էդվարդ Դ.-ն հայտնաբերվել եւ ոստիկաններին է ներկայացրել «Մակարով» տիպի 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: