Չինաստանի հետ երկարատեւ մրցակցությունը, գուցե, Միացյալ Նահանգների ամենալուրջ մարտահրավերն է նրա ողջ պատմության ընթացքում, ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ստիպված կլինի դրան առանցքային ուշադրություն հատկացնել։ Երեքշաբթի այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի ազգային անվագության գծով օգնական Ջեյք Սալիվանը։
«Իմ կարծիքով, չափազանց կարեւոր է, որ ճգնաժամերի հետ գործ ունենալով՝ մենք չշեղվենք Չինաստանի հետ երկարաժամկետ ռազմավարական մրցակցությունից»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Խաղաղության ինստիտուտում։- Քանի որ Չինաստանը միակ երկիրն է, որն ունի բոլոր ոլորտներում մեզ հետ մրցելու հավակնություններ եւ կարողություն։ Այսպիսի երկարաժամկետ մարտահրավերների մենք վաղուց չենք բախվել։ Թերեւս երբեք, քանի որ Խորհրդային Միությունը չուներ տնտեսական եւ այլ հնարավորություններ, որոնք ունի Չինաստանը»։
«Մենք պետք է կենտրոնանանք մեր երկրում ներդրումներ կատարելու, մեր դաշնակիցներին համախմբելու եւ Չինաստանի անբարեխիղճ մեթոդների եւ ագրեսիվ մարտավարությունը հետ մղելու վրա, ներառյալ Հարավչինական ծովում եւ Թայվանի նեղուցում», - ավելացրել է Սալիվանը: Նա պատասխանել է այն հարցին, թե որն է լինելու Թրամփի վարչակազմի համար ամենակարեւոր հարցը հունվարի 20-ին նրա երդմնակալությունից հետո առաջին վեց ամիսների ընթացքում։





























