Ճապոնիայի ավտոմոբիլային դիլերների JADA ասոցիացիան հրապարակել է մինչև 2024 թվականի վերջ երկրի շուկայում 10 ամենահայտնի նոր մարդատար ավտոմեքենաների վարկանիշային ցուցակ՝ հայտնում է Drom.ru-ն։

Ծագող արևի երկրում ամենահայտնի մեքենան Toyota Corolla-ն է, որի վաճառքը 2023 թվականի համեմատ աճել է 7,8%-ով:

Վարկանիշն ունի հետևյալ տեսքը.

Toyota Corolla — 166,956 միավոր (+7,6% 2023 թվականի համեմատ),

Toyota Yaris — 166,162 միավոր (- 14,5%),

Toyota Sienta — 111,090 (- 16.1%),

Nissan Note — 101,766 (- 0.7%),

Honda Freed — 85,368 (+10.1%),

Toyota Prius — 83,485 (-15,8%),

Nissan Serena — 80,899 (+6,9%),

Toyota Alphard — 79,374 (+49,5%),

Honda Vezel — 75,424 (+27.4%),

Toyota Voxy — 70,636 (- 20,7%).