Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Վարշավայում անցկացված շախմատի կայծակնային խաղի Եվրոպայի առաջնությունում 26 հնարավորից վաստակեց 20 միավոր եւ նվաճեց չեմպիոնի կոչումը: 

Մրցաշարին մասնակցել են 25 երկրների 379 շախմատիստներ, այդ թվում` 57 գրոսմայստերներ, հաղորդում է Armchess.am-ը:

Եվրոպայի կայծակնային խաղի առաջնության ավարտից հետո գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսիսյանը, Զավեն Անդրիասյանը, Հրայր Սիմոնյանը, Արթուր Գաբրիելյանը Վարշավայում մասնակցում են արագ շախմատի Եվրոպայի առաջնությանը: