Ոստիկանությունը պարզել է դեկտեմբերի 15-ին Վանաձորում ավազակային հարձակում իրականացրած անձանցից մեկի ինքնությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ոստիկանության հաղորդագրության, Վանաձոր քաղաքի 66-ամյա մի բնակիչ ոստիկանության Վանաձորի բաժնում հայտարարություն էր տվել, որ գիշերը, ժամը 2-ի սահմաններում, 3 անհայտ անձինք մտել են իր տուն, ծեծի ենթարկել իրեն եւ տաբատի գրպանից հափշտակել 5.000 ՌԴ ռուբլի, 57.000 դրամ ու 50 ԱՄՆ դոլար:

Ոստիկանության Լոռիի մարզային վարչության եւ Վանաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ այդ հանցագործությունը կատարել է 32-ամյա Վարդան Դումանյանը:

 Հանգամանքները պարզվում են:

 Վ. Դումանյանը ձերբակալված է: