Եմենի հութիների «Անսարուլահ» շարժման քաղաքական բյուրոյի անդամ Մուհամեդ ալ-Բուհաիթին ասել է, որ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարի համաձայնագիրը «ավարտում է պատերազմը, բայց չի ավարտում հակամարտությունը», հայտնել է Al Jazeera-ն։
«Եմենի դերը Գազային աջակցելու գործում արդյունավետ եւ վճռական է եղել, քանի որ այն խեղդել է թշնամուն եւ նրա դաշնակիցներին եւ թանկ է նստել նրանց վրա, ուստի մենք ակնկալում ենք, որ նրանց դեմ պայքարը կշարունակվի տարբեր ձեւերով»,- գրել է նա X սոցցանցում:
«Մենք հաստատում ենք, որ մեր ռազմական գործողությունները կդադարեն, երբ ագրեսիան դադարի, որ նավագնացության ազատությունը բոլոր երկրների ընդհանուր իրավունքն է, ոչ թե որեւէ մեկի իրավունքը»,- ավելացրել է ալ-Բուհաիթին:
2023թ. նոյեմբերից հութիները բողոքում են Գազայի հատվածում Իսրայելի պատերազմի դեմ՝ հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարվածներ հասցնելով Թել Ավիվին, ինչպես նաեւ հարձակվում են Կարմիր ծովում եւ Ադենի ծոցում նավարկվող նավերի վրա։





























