«Ժառանգություն» խմբակցությունը նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԺ աշխատակազմ է ներկայացրել ՀՀ 2010թ. բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունները:

«Ժառանգություն» կուսակցությունն ու համանուն խմբակցությունն անընդունելի եւ անհեռանկարային են համարում պետության կարեւորագույն ֆինանսական փաստաթղթի այսօրինակ նախագիծը, որը միտված չէ հակաճգնաժամային քաղաքականության իրականացմանը",- նշել է «Ժառանգության» պատասխանատուներն ու մասնավորեցրել. «ՀՀ 2010թ. դեֆոլտային պետական բյուջեում գերակշռում են պետական պարտքի բեռը, հանքագործական արդյունաբերության արտադրության եւ տնտեսության ենթակառուցվածքներում շինարարության եւ սպասարկման ոլորտի ծավալների գերակայությունը: 2010թ. պետական բյուջեն սպասարկում է չինովնիկներին, օլիգա-մենաշնորհային արատավոր համակարգին եւ արտահայտում է իշխանությունների անկարողությունը` ստվերային տնտեսությունը եւ հատկապես խոշոր բիզնեսը հարկման դաշտ բերելուն, չի նպաստում ՀՀ տնտեսության ճյուղերի զարգացմանը, մասնավորապես` արդյունաբերության, ՓՄՁ-ի եւ ագրարային հատվածի, ինչպես նաեւ` գյուղմթերքների իրացման եւ վերամշակման ոլորտների գործունեության արդյունավետության բարձրացմանը, որն անհնարին է դարձնում դիֆերսիֆիկացված արտադրության զարգացումը»:

Կուսակցությունը հայտարարել է, թե 2010թ.բյուջեի դեֆիցիտը 4,5 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշներից: «Ժառանգություն» խմբակցությունը խորապես անհանգստացած է կառավարության կողմից ներկայացված 2010թ. բյուջեի բացասական եւ անկումային բնույթով եւ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների լուծման` իշխանությունների դիմակայելու անունակությամբ",- ասվածէ հայտարարության մեջ: