«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը անձամբ է հերքել մի շարք լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե իբրեւ ինքը լքում է Դաշնակցություն կուսակցության շարքերը:
«Քննարկելով այդ ապապատեղեկատվությունը կուսակցական իմ ընկերների հետ, մենք առաջադրել ենք այն „ամսվա ամենամեծ սուտ“ անվանակարգում: Ավելին,պետք է նշեմ, որ այն ամենին, ինչին ես հասել եմ իմ կյանքում, այն նպատակներին, որոնց ես ձգտել եմ, շարժիչ ուժը եղել է եւ կա դաշնակցությունը»,- հայտարարեց Աղաբեկյանը:
Հիշեցնեք, որ Աղաբեկյանի` ՀՅԴ-ի կազմից դուրս գալու մասին ինֆորմացիան տարածել էր «Ժամանակ» պարբերականը:




























