Ճապոնական Mazda ավտոարտադրողը նոր տարբերանշան կտեղադրի իր մեքենայի թափքի և այլ մասերի վրա՝ գրում է Nikkei թերթը։ Ինչպես նշում է հրատարակությունը՝ նոր տարբերանշանի դիզայնը հարթ է և պարզ, ինչը հեշտացնում է այն սմարթֆոնների էկրաններին տեսնելը։
Քանի որ ավելի ու ավելի շատ մարդիկ են կայքերը դիտում սմարթֆոններով, դա կօգնի բրենդը տարածել երիտասարդների շրջանում։
1997 թվականից ի վեր Mazda-ի տարբերանշանը օվալաձև է։ Նոր գրանցված տարբերանշանը գործող լոգոտիպի կրկնությունն է, բայց ունի հարթ դիզայն։ Ներկայիս տարբերանշանը հավանաբար կպահպանվի, բայց կօգտագործվի նաև նորը:





























