Դեկտեմբերի 20-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել  Գետազատ գյուղի մի բնակիչ՝ հայտնելով, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 22.30-ի սահմաններում, փախցրել են գյուղում կայանված իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 01.15-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն այդ  ավտոմեքենան հայտնաբերել են Եղեգնավան գյուղում, իսկ մեքենան վարողն ու  ուղեւորը բերման են ենթարկվել ոստիկանություն:

Կատարվում է հետաքննություն: