Ոստիկանության ծառայողները, դեկտեմբերի 19-ին, ժամը 03.50-ին, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Տաշիր քաղաքից բերման են ենթարկել 18-ամյա մի երիտասարդի, որի մոտից հայտնաբերվել են թղթերի մեջ փաթեթավորված մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երիտասարդը հայտարարել է, որ հայտնաբերվածը իրեն է տվել ոմն Տարոն:
Ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ Տարոնի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:



























