Subaru-ն ներկայացրել է արդի սերնդի Forester SL քրոսովերի թարմացված տարբերակը: Հյուսիսամերիկյան շուկայի տեխնիկական բնութագրերում մոդելն առաջին անգամ կառաջարկվի զուգահեռ հիբրիդային ուժասարքով, հայտնում է Drom.ru-ն։

Forester Hybrid-ը համալրված է 2,5 լիտր ծավալով հորիզոնական հակադիր բենզինային շարժիչ, Lineatronic վարիատոր (պտտապահը փոխանցող սարք), էլեկտրական շարժիչ և 1,1 կՎտ/ժ հզորությամբ լիթիում-իոնային մարտկոց ներառող էներգահամակարգով: Համակարգի ընդհանուր հզորությունը 194 ձիաուժ է, ունի լիաքարշակ էլեկտրական շարժակ։ 

Միևնույն ժամանակ, Forester-ի ստանդարտ տարբերակը ԱՄՆ-ում և Կանադայում կմնա 180 ձիաուժ հզորությամբ 2.5 շարժիչով բենզինային տարբերակը:

Հիբրիդը ոչ միայն ավելի մեծ հզորություն ունի, այլև ավելի լավ վառելիք է տնտեսում: Այս մոդիֆիկացիան քաղաքում 100 կմ-ի համար ծախսում է ընդամենը 6,77 լիտր բենզին՝ 40%-ով պակաս, քան զուտ բենզինային շարժիչը։

Ներկայացվել են նաև Wilderness-ի հատուկ տարբերակը. այս անունը նշանակում է փոփոխություն՝ արտաճանապարհային հնարավորություններով: Այս տարբերակի գետնից բացվածք 236 մմ է, ստանդարտի համեմատ +7 մմ: Տեղադրված են ավելի մեծ տրամագծով անիվներ (17 դյույմ՝ 16-ի դիմաց) և անվադողեր՝ հատուկ արտաճանապարհային պահպանաշերտով։

Wilderness-ի արտաքին տարբերակիչ առանձնահատկությունները լիովին ինքնատիպ դիզայնի բախարգելային խմբերն են: Այս մոդիֆիկացիայում օգտագործվում է նաև վարիատորային ռադիատոր, որի շնորհիվ տրեյլերի քարշակման առավելագույն հզորությունը հասել է 1587 կգ-ի: Հետևի դիֆերենցիալում ջերմաստիճանի ցուցիչ է ավելացվել։ Wilderness-ը շուկայում կառաջարկվի միայն բենզինի տարբերակով: Այս մոդիֆիկացիայի վաճառքը կմեկնարկի աշնանը։