Ըստ Peugeot-ի նոր ղեկավար Ալեն Ֆավիի, Peugeot-ը դիտարկում է Peugeot 208 GTi-ի, որպես էլեկտրական մեքենա, վերածնման տարբերակը, հայտնում է Autocar-ը:

Ըստ Ֆավիի, GTi-ի անունը վերադարձնելը հարց էր, որը նա շատ հաճախ էր տալիս իրեն  այն բանից հետո, երբ Stellantis կոնցեռնում ընդամենը 10 օր առաջ կատարված ղեկավարության կազմի ծավալուն փոփոխություններից հետո նա  Peugeot-ի գործադիր տնօրենի պաշտոնում փոխարինեց Լինդա Ջեքսոնին։

GTi  նշանը չի հայտնվել 208-րդ մոդելի վրա այն ժամանակներից, երբ 2019 թվականին ի հայտ եկավ ավտոմեքենայի երկրորդ սերունդը և այն չի զարդարել Peugeot-ի ավտոմեքենաներն այն ժամանակներից, երբ 308 GTi-ն վաճառքի է հանվեց 2021 թվականին:

Նախապես ենթադրվում էր, որ Peugeot Sport Engineered (PSE) ենթաբրենդը կլրացնի Peugeot-ի արտադրական գծում GTi-ի բացը, սակայն այն ներկայացվեց միայն 508 տարբերակի տեսքով և փաստացի վերացվեց Մեծ Բրիտանիայում՝  դեկտեմբերին այդ մոդելի խոտանումից հետո:

Բայց երբ Բրենդի օրվա տոնակատարության ժամանակ նրան հարցրեցին, թե արդյոք պլաններ կա՞ն e-208 GTi-ի վերաբերյալ, Ֆավին ասաց. «Ես շատ եմ ուզում Peugeot ապրանքանիշը կապել այն ամենի հետ, ինչ այն մարմնավորում է, նրա անցյալի և նրա ժառանգության հետ՝ բոլոր իմաստներով:

Այսպիսով, մենք հետ կնայենք ապրանքանիշի ժառանգությանը և կտեսնենք, թե որքանով այն կարող է հարմարեցվել ժամանակակից աշխարհին, և մեր վերանայման մեջ ոչինչ չի բացառվում, այդ թվում, իհարկե, նաև GTi նշանը»:

208 GTi էլեկտրական մեքենային «կանաչ լույս» տալը հավանաբար կհանգեցնի նաև Vauxhall Corsa Electric-ի թեժ տարբերակին՝ հաշվի առնելով, որ երկու մոդելները երկվորյակներ են:

Մնում է պարզել, թե արդյոք Peugeot-ը նման էլեկտրական մեքենան կոմերցիոն առումով շահավետ կհամարի, հատկապես, որ հաջորդ տարի ակնկալվում է, որ Corsa-ն և 208-ը կփոխարինվեն Stellantis-ի նոր փոքր STLA հարթակում հիմնված նոր սերնդի մոդելներով: