Մենք միշտ ուզում ենք սխալներ փնտրել անհաջողության մեջ. ես այդ հարցին մի քիչ ուրիշ կերպ եմ նայում. Չհաջողվեց, քանի որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի բարձր էր։ Ուղղակի չի հաջողվել կուտակել այն էներգիան և ունենալ ակտիվ գործողությունների պատրաստ այն քանակը, որը կբերեր իշխանափոխության: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ սխալ քայլ, կամ պակաս քայլ է արվել, որ հետո հնարավոր չի եղել ապահովել կոնսոլիդացիա եւ հասնել  իշխանափոխության:

ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ պարզ չէ, թե հանրահավաքների ժամանակ մեկ հոգի ավել կամ պակաս խոսելն ինչպես կազդեր ընդհանուր գործողությունների վրա. «Արդյունավե՞տ կիլիներ, եթե հանրահավաքն մի քիչ ագրեսիվ կամ ավելի պակաս ագրեսիվ լինելը՝ ևս չգիտեմ, որովհետև կրկին փոձում ենք անցյալը գնալ և «եթե»-ներով ասել թե ինչ կարող էր լինել։ Հայտնի արտահայտություն կա. «История не знает сослагательного наклонения»»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը և հավելեց. «Հիմա ունենք այն, ինչ ունենք... սխալի արդյո՞ւնք էր, թե՞ ժամանակավրեպ ակտիվություն էր՝ ես չգիտեմ»։

Ռոբերտ Քորաևյանը նշեց, որ պատմության մեջ կան բազմաթիվ փաստեր, երբ փոքրամասնությունը բավարար էներգիա կիրառելով հասնում է հաջողության։

«Բայց այդ հաջողությունը կարող է նաև այն պատճառով լինի, որ այն մյուս կողմը բավարար կամք չկիրառեց, թողեց՝ փախավ, կոպիտ ասած կամ հանձնեց իշխանությունը»,-ասաց Հայաստանի երկրորդ նախագահը և բերեց Սիրիայի օրինակը, երբ 300 հոգով ամենագնացներով եկել գրավել են Դամասկոսը, որտեղ կար 25 հազարանոց սիրական բանակ, որը չկռվեց։

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ Սիրական բանակը չկռվեց, քանի որ իմաստային առումով դադարել էր հասկանլ, թե ինչի և ում համար պետք է կռվեն և ուր են գնում։

«Հաջողությունը ոչ միայն այնտեղ է թե այս, ակտիվ քաղաքական զանգվածը բավարար ջանքեր գործադրեց, թե ոչ, այլ նաև նրանից, թե իշխանությունը կառչեց այդ աթոռին, թե չկառչեց։ Պատրա՞ստ էր ամեն ինչ անելու, թե՞ պատրաստ չէր»,-ասաց Ռոբերտ Քեոչարյանը և հավելեց, որ եթե մտնեն դրա վերլուծության մեջ, խճճվելու են և ինչքան փորձագետ կա, այդքան էլ կարծիք է լինելու, իսկ եթե փորձագետը ասոցացվում է այս կամ այն ուժերի հետ, ապա իր կարծիքը  շեղված է լինելու դեպի այդ ուժերի մոտեցումներին։

«Մի լավ արտահայտություն կա՝ փարձագետներն ամենից լավը չգիտեն, թե ինչ է լինելու»,- ասաց նա և, նկատելով, որ իր պատասխանի մեջ որոշակիություն չկա, բայց փորձում  էօբյեկտիվ պատասխան տալ հարցին, հավելեց. «Այստեղ կա այլ հարց. հետագայում մենք պատրա՞ստ ենք լինելու բավական վճռական, կուտակել բավական էներգիա և հասարակությունն ավելի պատրա՞ստ է դրան, թե՞ ոչ։ Ես կարծում եմ ավելի պատրաստ է։ Դժգոհության աստիճանը շատ ավելի մեծ է և, միգուցե, ճիշտ ֆորմատների, մոտեցումների պարագայում հաջորդ հնարավոր փուլը կարող է ավելի հաջողված լինի»։