Չինաստանը միշտ համարում է, որ երկխոսությունն ու բանակցությունները միակ ելքն են ճգնաժամից, և միշտ ակտիվ ջանքեր է գործադրում հաշտեցման և խաղաղության բանակցությունները խթանելու համար, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով Ուկրաինայի վերաբերյալ ռուս-ամերիկյան բանակցությունների մասին լուրերը։
Չինաստանն ուրախ է տեսնել խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերը, ներառյալ խաղաղության բանակցությունների շուրջ Միացյալ Նահագների և Ռուսաստանի միջև ձեռք բերված կոնսենսուսը, հայտարարել է Գո Ցզյակունը:
Միևնույն ժամանակ, չինական կողմը հույս է հայտնել, որ այս հարցին անմիջականորեն առնչվող բոլոր կողմերը, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերը կկարողանան ժամանակին միանալ խաղաղ բանակցությունների գործընթացին, Xinhua գործակալության՝ ընդգծել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։




























